Վիքիտվյալներ:Բառարանագրական տվյալներ/Վիքիբառարանի ՀՏՀ

From Wikidata
Jump to navigation Jump to search
This page is a translated version of the page Wikidata:Lexicographical data/Wiktionary FAQ and the translation is 100% complete.

Ինչո՞ւ է այս նախագիծը կարևոր Վիքիբառարանի խմբագիրների համար

Վիքիբառարանի մասնակիցները կարող են մուտք գործել Վիքիտվյալներ նախագծի էջով կամ այլ նախագծի կաղապարի օգնությամբ՝ ընտրել տվյալները և օգտագործել դրանք Վիքիբառարանում: Օրինակ՝ Ինդոնեզիայի Վիքիբառարանի համայնքը կարող է ընտրել էստոներենի տվյալներ Վիքտվյալներից, փոխանակ սպասելու, թե երբ ինդոնեզերեն Վիքիբառարանի համայնքը կավելացնի էստոներեն բառերի տվյալներ: Տվյալները կլինեն մեկ, կենտրոնացված վայրում, որտեղ բոլոր ծրագրերից կարող են մուտք գործել և օգտվել:

Բացի այդ, այս տվյալները համակարգված ձևով հասանելի դարձնելը, կխթանի գործիքային էկոհամակարգը Վիքիբառարանում: Այդ գործիքները օգտակար կլինեն ներկա և Վիքիտվյալները հասանելի կդարձնեն նոր խմբագիրների համար:

Բառային տեղեկությունները ինչպե՞ս տեղադրել տվյալների բազայում

Վիքիբառարանի համար տվյալների մոդելը հիմնված է բառագիտության ներկա հետազոտությունների և Վիքիբառարանի նախագծերի օգտագործման օրինակների վերլուծության վրա: Տվյալների մոդելը շատ ճկուն է և ինչպես Վիքիտվյալները, գտնվում է համայնքի հսկողության ներքո: Այնուամենայնիվ, մենք չենք ակնկալում, որ Վիքիբառարանների բոլոր տեղեկությունները տեղափոխվելու են Վիքիտվյալներ և դա ակնկալվում է: Ի վերջո, եթե մենք կարողանանք տվյալների մեծ քանակի ապահովել, արդեն իսկ կարող է շատ օգտակար լինել Վիքիբառարանների համայնքներին և թույլ տալ նրանց կենտրոնանալ տվյալ համայնքների լեզուների առավել դժվարին հատվածների վրա: Վիքիտվյալները օգտակար լինելու համար պարտադիր չէ, որ ամբողջական լրացված լինեն:

Ինչո՞ւ է կարևոր տվյալների մեքենայական-ընթերցելի լինելը

Եթե ցանկանում ենք տվյալներով կիսվել տարբեր Վիքիպեդիայի համայնքների միջև, մեր տվյալները պետք է լինեն մեքենայական-ընթեռնելի: Սա նաև կօգնի գրել սցենարներ, որոնք ստուգում են տվյալների համաձայնեցվածությունը և ամբողջականությունը։ Վիքիտվյալները ցույց է տալիս բազմաթիվ թեստերի և սահմանափակումներ, որոնք գրվել են Վիքիտվյալներից առաջ: Տվյալները հասանելի դարձնելով հնարավոր կլինի բարձրացնել որակը և ընթերցողի հասանելիությունը տվյալներին, նաև կնվազի մարդու ձեռքով կատարվող աշխատանքը:

Շատ գործիքների ստեղծումը ներկայումս անհնար է կամ շատ դժվար է մեքենայաընթեռնելի տվյալների բացակայության պատճառով: Վիքիբառարանի առանձին լեզվական տարբերակները որոշակի չափով կառուցում են իրենց տվյալները, որոնք տարաձև են և այդ պատճառով օգտագործելի չեն գործիքների համար, որոնք պետք է աշխատեն բոլոր Վիքիբառարանների տվյալների հետ:

Արդյոք բոլոր տեղեկությունները Վիքիբառարանից Վիքիտվյալներ տեղափոխվելո՞ւ են

Սա շատ անհավանական է, եթե ոչ անհնար։ Ինչպես նշվեց վերևում, ակնկալվում է, որ Վիքիտվյալների մոդելը բավարար չի լինի ներկայացնել Վիքիբառարաններում տեղ գտած բոլոր տեղեկությունները։ Փաստորեն, եթե մենք կարողանանք բոլոր տեղեկությունները տեղափոխել Վիքիտվյալներ, հավանաբար լուրջ առաջխաղացում կսապահովենք բառագիտության մեջ։)

Վիքիբառարանը աշխատելու առումով Վիքիտվյալներից ավելի ճկուն է: Վիքիբառարանում համայնքը բովանդակային մեծ աշխատանք է կատարում, որը հնարավո չէ տեղափոխել Վիքիտվյալներ։ Վիքիտվյալները միայն գործիք է այլ նախագծերի աջակցման համար և չի կարող փոխարինել նրանց, և պետք չէ օգտագործել այդ նպատակով։

Արդյոք պարտավո՞ր ենք օգտագործել Վիքիտվյալները

Վիքիտվյալների զարգացման թիմը որևէ նախագծի խմբագիրների կամ այլ անձանց չի ստիպի Վիքիտվյալների տեղեկությունները օգտագործել կամ ստիպել որևէ խմբագրի ներդրում կատարել Վիքիտվյալներում: Առանձին նախագծերի խմբագիրները իրենք են որոշելու, թե որ մասերը և որ տեղեկությունները Վիքիտվյալներից օգտակար կլինեն իրենց նախագծին:

Վիքիտվյալների նախագծող թիմը առաջարկում է գործիքներ, իսկ վիքիխմբագիրները իրենք են որոշում՝ օգտագործել դրանք, թե ոչ։

Վիքիբառարանում խմբագրելուց դժվա՞ր կլինի

Պետք է որ ավելի հեշտ լինի, քանի որ շատ Վիքիբառարաններ կախվածություն ունեն կաղապարներից։ Խմբագիրները, որոնք շատ են աշխատել Վիքիբառարանում արդեն սովորել են դրանց, բայց սկսնակ խմբագրողները հաճախ դժվարություններ են ունենում կաղապարների հետ աշխատելիս։ Դիտարկվել է, որ Վիքիմեդիայի շատ նախագծեր, որոնց խմբագրման ընթացքը որևէ կերպ ինտեգրված է Վիքիտվյալներին՝ տվյալների հետ աշխատող խնբագիրների զգալի ներհոսք են ունեցել:

Վիքիբառարանների բոլոր խմբագիրների աշխատանքը ողջունվում է Վիքիտվյալներում, բայց նրանք կարող են մնալ Վիքիբառարանում և կատարել իրենց սովորական աշխատանքը։ Ի վերջո Վիքիտվյալները հուսով են, որ Վիքիբառարանի ներկա և ապագա խմբագիրների թիմը էլ ավելի կմեծանա և կհզորանա։